21:50  ,  24 հոկտեմբերի, 2016

Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կինն ինքնասպան է եղել

Ֆուտբոլի Ուլեսի ազգային հավաքականի նախկին խաղացող Մարկ Այզլվուդի կինն ինքնասպան է եղել Հարավային Ուելսում գտնվող իր տանը, հաղորդում է dailymail-ը: 54-ամյա Պենելոպա Այզլվուդը մահացել է ալկոհոլ եւ դեղամիջոցներ միաժամանակ խմելու հետեւանքով: Նրա դուստրը պատմել է, որ մայրը մի քանի տարի եղել է դեպրեսիվ հոգեվիճակում: Այս տարվա մարտին Պենելոպայի նորածինը մահացել է ծննդաբերության ժամանակ:

57-ամյա Մարկ Այզլվուդն ու Պենելոպան ամուսնալուծության գործընթացի մեջ էին: Նախկին ֆուտբոլիստը նաեւ մեղադրյալ է խարդախության գործով:

Մարկ Այզլվուլդը 1986-1994 թվականներին Ուելսի հավաքականում անցկացրել է 39 հանդիպում, հանդես է եկել անգլիական «Լիդսում», «Չարլթոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում