21:14  ,  24 հոկտեմբերի, 2016

Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» շատ հեռու է 100 տոկոս պատրաստ լինելուց

Լուրջ աշխատանք կա պաշտպանությունում էլ, հարձակման գծում էլ, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ հաղթանակից հետո:

«Այս պահին մենք շատ հեռու ենք 100 տոկոս պատրաստ լինելուց: Մենք պետք է գտնենք հավասարակշռություն օղակների միջեւ: Եթե կատարելագործելու բան չլիներ, ապա ամեն խաղից հետո մի շաբաթ արձակուրդ կգնայինք եւ դարձյալ կհավաքվեինք հաջորդ խաղի օրը: «Լիվերպուլի» խաղը երբեմն դուրս է մնում ռիթմից: Սա հեծանվով զբոսանք չէ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Վեստ Բրոմվիչին» հաղթել է 2:1 հաշվով եւ 20 միավորով երեք առաջատարներից մեկն է: Առաջին երկու տեղերում են 20-ական միավոր վաստակած «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում