19:50  ,  24 հոկտեմբերի, 2016

Նեւիլ. Ես ամաչեցի Պոգբայի եւ Էրերայի խաղի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, իսպանական «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Գարի Նեւիլը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Պոլ Պոգբայի եւ Անդեր Էրերայի խաղը «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում:

«Ես ամաչեցի Պոգբայի եւ Էրերայի խաղի համար: «Չելսիի» չորրորդ գոլի դրվագում Կանտեն նրանց քայլելով շրջանցեց: Նա նույնիսկ չէր էլ փորձում արագացնել: Նա քայլելով անցավ Պոգբայի եւ Էրերայի կողքով: Իսկ առաջին գոլը ընդհանրապես ինչ-որ մեկի կատակ էր հիշեցնում»,- բրիտանական հեռուստատեսությունում փորձագետի աշխատանքով զբաղվող Գարի Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիին» պարտվել է 0:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում