20:14  ,  24 հոկտեմբերի, 2016

Ծանրամարտի առաջիկա երեք ԱԱ-ների մրցավայրերը

Հայտնի են դարձել ծանրամարտի առաջիկա երեք տարիների աշխարհի առաջնությունների անցկացման մրցավայրերը:

Ընտրությունը տեղի է ունեցել Մալայզիայում անցկացված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում:

2017 թվականին մրցաշարը կընդունի ԱՄՆ-ի Անահայմ քաղաքը, 2018-ին՝ Պերուի մայրաքաղաք Լիման, 2019-ին՝ Թաիլանդի Պատայա քաղաքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում