17:15  ,  24 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել գոլից հետո թվերք պարելու համար

«Նյու Ինգլենդ Ռեւոլյուշնի» հարձակվող Կեյ Կամարան յուրօրինակ ոճով է նշել «Մոնրեալի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրի խաղում խփած գոլը: 71-րդ րոպեին աչքի ընկնելուց հետո նա պարել է թվերք (պար նստատեղի շարժումներով), ինչից հետո խաղի գլխավոր մրցավար Իլարիո Գրեհեդան որոշել է դեղին քարտ ցույց տալ ֆուտբոլիստին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում