16:10  ,  24 հոկտեմբերի, 2016

Մոուրինյոյի ավտոբուսն անզոր է «Չելսիի» ամենագնացի դեմ (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղին:

Ժոզե Մոուրինյոյի թիմը 0:4 հաշվով պարտվել էր պորտուգալացի մասնագետի նախկին ակումբին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: Ժոզե Մոուրինյոն «Չելսին» գլխավորել է 2004-2007-ը եւ 2013-2015-ը՝ 3 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում