15:34  ,  24 հոկտեմբերի, 2016

Ռայան Գիգզը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզին դուր չի եկել Ժոզե Մոուրինյոյի թիմի ֆուտբոլիստների վարքն Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունից հետո:

«Ֆուտբոլում ձեզ կարող են «ծեծել»: Սակայն, ջախջախվելուց հետո դուք փոխանակվում եք մարզաշապիկներով: Դա դուր չի գալիս ինձ: Կարող եք հնաոճ համարել ինձ: Եթե պարտվել եք 0:4 հաշվով, շնորհակալություն հայտնեք ձեր երկրպագուներին եւ հեռացեք խաղադաշտից: Պետք չէ մնալ դաշտում եւ ժպտալով մարզաշապիկներով փոխանակվել մի թիմի խաղացողների հետ, որոնք քիչ առաջ հաղթել են ձեզ»,- ուելսցի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում մանչեսթերցիները պարտվել էին 0:4 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում