13:35  ,  24 հոկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականի կազմում Բելառուս են ժամանել 15 ֆուտզալիստներ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բելառուս, որտեղ  հոկտեմբերի 25-ին եւ 26-ին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի հետ:

Հայկական թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կողմից նախապես հրավիրված 21 ֆուտզալիստներից Բելառուս են մեկնել 15 խաղացողներ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Դարպասապահներ

Դեւիդ Ռիկարդո Չավես, Լեո

Էռնեստ Ակոպով, ՎՏԲ Բանկ Վրաստան, բիզնես լիգա

Սարգիս Էսկիճեան, Շուվայֆաթ, Լիբանան                 

Ֆուտզալիստներ

Սարո Գալստյան, Լեո

Գոռ Սարգսյան, Լեո

Սարո Մարդանյան, Լեո

Հենրիկ Գրիգորյան, Լեո

Սարգիս Նասիբյան, Լեո

Տիգրան Դավթյան, Գյումրի

Գարեգին Մաշումյան, Չարբախ

Դավիթ Սուջյան, Չարբախ

Անդրանիկ Կարապետյան, ՀՄԸՄ Բուրջ Համուդ, Լիբանան

Էդգար Կիրակոսյան, ՀՄԸՄ, Լիբանան

Մանուկ Մխիթարյան, Թբիլիսիս Թբիլիսի, Վրաստան

Սարգիս Մարգարյան, Դինամո ԲՆՏՈՒ Բելառուս

Հոկտեմբերի 25-ին՝ Երեւանի ժամանակով 19:30-ին, Լիդա քաղաքի «Օլիմպիա» մարզահամալիրում տեղի կունենա Բելառուս - Հայաստան ընկերական առաջին հանդիպումը, իսկ երկրորդ խաղը տեղի կունենա հաջորդ օրը՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում