13:15  ,  24 հոկտեմբերի, 2016

«Չելսիի» երկրպագուները՝ Մոուրինյոյին. Դու այլեւս յուրահատուկ չես

«Չելսիի» երկրպագուները ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում տարբեր վանկարկումներ են արել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:

Marca-ի համաձայն՝ «Չելսիի» ֆանատների տրիբունայից լսվել են «Դու այլեւս յուրահատուկ չես, առավոտյան քեզ կհեռացնեն» վանկարկումներ: Երկրպագուների մի մասն էլ պարզապես վանկարկել է պորտուգալացի մասնագետի ազգանունը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Չելսին» գլխավորել է 2004-2007-ը եւ 2013-2015-ը՝ 3 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում