12:12  ,  24 հոկտեմբերի, 2016

Իբրահիմովիչը 10 տարվա անհաջողություն է կրկնել

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, արդյունավետ մեկնարկելով Պրեմյեր լիգայում, վերջին շրջանում առաջնությունում գոլ չի խփել 498 րոպեի ընթացքում:

«Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (0:4) 35-ամյա Իբրահիմովիչը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե եւ կորցրեց մի քանի իրական գոլային պահեր: Նախորդ անգամ շվեդ հարձակվողն այդպիսի գոլային «երաշտ» ունեցել է 10 տարի առաջ, երբ «Ինտերի» կազմում չէր կարողանում գոլ խփել իտալական А Սերիայում, գրում է Daily Mail-ը:  

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Զլատանը մասնակցել է 9 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում