11:24  ,  24 հոկտեմբերի, 2016

Ռենատու Սանչեշը՝ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշն արժանացել է Golden Boy մրցանակին, որը Tuttosport-ն ամեն տարի շնորհում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձած 19-ամյա Սանչեշը հարցման արդյունքում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդից ու իր ակումբակից Կինգսլի Կոմանից: Հարցմանը մասնակցել են Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Golden Boy մրցանակը ստացել էր «Մանչեսթեր Յունայթեդի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում