01:15  ,  24 հոկտեմբերի, 2016

Լյուիս Հեմիլթոնը 50-րդ հաղթանակը տարավ Ֆորմուլա-1-ում

Ֆորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակն ավարտվել է «Մերսեդեսի» ներկայացուցիչների հաղթանակով:

Առաջին տեղը գրավել է բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որին հաջորդել է նրա գերմանացի թիմակից Նիկո Ռոսբերգը: Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Դանիել Ռիկյարդոն:

Սա Հեմիլթոնի 50-րդ հաղթանակն էր կարիերայում եւ 7-րդն այս մրցաշրջանում: Ընդհանուր հաշվարկում նա 26 միավոր է զիջում առաջատար Նիկո Ռոսբերգին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում