23:22  ,  23 հոկտեմբերի, 2016

Մոուրինյոն՝ Կոնտեին. Մի արա դա 4:0-ի ժամանակ, դա նվաստացնող է (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղից հետո նկատողություն է արել «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեին, որը շատ բուռն էր տոնել իր թիմի գոլերը եւ երկրպագուներին կոչ էր անում աջակցել լոնդոնցիներին:

«Մի արա դա 4:0 հաշվի ժամանակ. դա նվաստացուցիչ է: 1:0-ի ժամանակ դա նորմալ կլիներ»,- Կոնտեի ականջին ասել է Մոուրինյոն, գրում է Mirror-ը:

Հանդիպումից հետո լրագրողները Կոնտեին ու Մոուրինյոյին հարցրել են, թե ինչ էր ասել պորտուգալացին իր կոլեգային, սակայն 2 մարզիչներն էլ չէին պատասխանել այդ հարցին:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում մանչեսթերցիները պարտվել էին 0:4 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում