22:21  ,  23 հոկտեմբերի, 2016

Կեւին-Պրինց Բոատենգի գեղեցիկ գոլը «Վիլյառեալին» չխանգարեց հավասարվել «Բարսելոնային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Վիլյառեալը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ, իսկ «Մալագան» սեփական խաղադաշտում հաղթեց «Լեգանեսին»՝ 4:0:

«Լաս Պալմասի» կազմում հաշիվը բացեց «Միլանի» նախկին կիսապաշտպան Կեւին-Պրինց Բոատենգը, որը գեղեցիկ գրոհի արդյունքում դարձավ տպավորիչ գոլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» վաստակեց 19 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»: 

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Վիլյառեալ» - «Լաս Պալմաս»՝ 2:1

Նիկոլա Սանսոնե, 64 (11մ), Սեդրիկ Բակամբու, 90+2 – Կեւին-Պրինց Բոատենգ, 31

«Մալագա» - «Լեգանես»՝ 4:0

Ջոնի, 40 (11մ), Չորի Կաստրո, 42, Սանդրո Ռամիրես, 57, Իգնասիո Կամաչո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում