20:59  ,  23 հոկտեմբերի, 2016

«Սեւիլիան» շրջանցեց «Աթլետիկոյին» ու «Բարսելոնային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» կրեց առաջին պարտությունը: Դիեգո Սիմեոնեի թիմի մրցակցին էր «Սեւիլիան», որը տնային հաղթանակ տարավ նվազագույն հաշվով:

Այս հաղթանակի շնորհիվ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրը շրջանցեց «Աթլետիկոյին» եւ «Բարսելոնային» եւ 20 միավորով բարձրացավ առաջին տեղ: Սեւիլիացիներին կարող է շրջանցել միայն «Ռեալը», որը հոկտեմբերի 23-ին Մադրիդում կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 1:0

Ստիվեն Նզոնզի, 73

Հեռացում՝ Կոկե, 77 («Աթլետիկո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում