19:06  ,  23 հոկտեմբերի, 2016

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Հաշիվը բացվեց 30-րդ վայրկյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում գրանցվեց արագ գոլ: Լոնդոնում ընթացող խաղում «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրոն հաշիվը բացեց 30-րդ վայրկյանին: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չի ընդգրկվել մանչեսթերցիների հայտացուցակում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ:

«Չելսի». Տիբո Կուրտուա, Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհիլ, Դավիդ Լուիզ, Մարկոս Ալոնսո, Նեմանյա Մատիչ, Նգոլո Կանտե, Վիկտոր Մոզես, Պեդրո, Էդեն Ազար, Դիեգո Կոստա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս