18:55  ,  23 հոկտեմբերի, 2016

«Ինտերը» պարտվեց, «Նապոլին» հաղթեց, «Ֆիորենտինայի» 5 գոլերը

Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ատալանտային», իսկ «Նապոլին» կարմիր քարտով հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Կրոտոնեին»: «Ֆիորենտինան» խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչի հեթ-տրիկի օգնությամբ Սարդինիայում 5:3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 2:1

Անդրեա Մասիելո, 10, Մաուրիսիո Պինիլիա, 88 (11մ) – Էդեր, 50

«Կալյարի» - «Ֆիորենտինա»՝ 3:5

Դավիդե Դի Ջաներո, 2, Մարկո Կապուանո, 62, Մարկո Բորյելո, 77 – Նիկոլա Կալինիչ, 20, 40, 53, Ֆեդերիկո Բերնարդեսկի, 26, 32

«Կրոտոնե» - «Նապոլի»՝ 1:2

Ալեանդրո Ռոսի, 89 – Խոսե Կալյեխոն, 17, Նիկոլա Մաքսիմովիչ, 33

Հեռացում՝ Մանոլո Գաբիադինի, 31 («Նապոլի»)

«Էմպոլի» - «Կյեւո»՝ 0:0

Հեռացում՝ Լուկաս Կաստրո, 80 («Կյեւո»)

«Ուդինեզե» - «Պեսկարա»՝ 3:1

Սիրիլ Տերու, 9 (11մ), 71, Դուվան Սապատա, 90 (11մ) – Ալբերտո Ակվիլանի, 74

«Տորինո» - «Լացիո»՝ 2:2

Յագո Ֆալկե, 20, Ադեմ Լյայիչ, 90+1 (11մ) – Չիրո Իմոբիլե, 71, Ալեսանդրո Մուրջիա, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում