18:02  ,  23 հոկտեմբերի, 2016

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չի ընդգրկվել մանչեսթերցիների հայտացուցակում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ:

«Չելսի». Տիբո Կուրտուա, Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհիլ, Դավիդ Լուիզ, Մարկոս Ալոնսո, Նեմանյա Մատիչ, Նգոլո Կանտե, Վիկտոր Մոզես, Պեդրո, Էդեն Ազար, Դիեգո Կոստա:

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հոկտեմբերի 23-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում