17:25  ,  23 հոկտեմբերի, 2016

«Ռեալը» 100 միլիոն եվրո է պատրաստում Դիբալայի համար

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալան դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

As-ի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Տրանսֆերային արգելքի չեղարկումից հետո «Ռեալը» մտադիր է 100 միլիոն եվրոյով ձեռք բերել Դիբալային:

Եթե ՖԻՖԱ-ն հաստատի տրանսֆերային արգելքի չեղարկումը, արգենտինացու տեղափոխությունը կարող է կայանալ հաջորդ ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում