16:52  ,  23 հոկտեմբերի, 2016

«Փյունիկը» հաղթեց «Բանանցին» եւ բարձրացավ երրորդ տեղ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բանանցի» նկատմամբ։ Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց «Բանանցի» նախկին պաշտպան Արամ Շախնազարյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 15 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Առաջատար Գյումրիի «Շիրակն» ունի 21 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը»՝ 19:

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

Հոկտեմբերի 23

«Բանանցը» - «Փյունիկ»՝ 0:1

Արամ Շախնազարյան, 25

Հոկտեմբերի 22

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1։2

Արամ Լոռեցյան, 64 – Միհրան Մանասյան, 15, Վահագն Մինասյան, 90+2

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 1:0

Բրայան դե լա Ֆուենտե, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում