16:05  ,  23 հոկտեմբերի, 2016

Ինչ հայհոյանքներ է Մեսին տվել «Վալենսիայի» ֆանատներին (ֆոտո)

«Վալենսիայի» ֆանատների վարքը շատ է զայրացրել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղի ավելացված ժամանակում, երբ Մեսիի իրացրած 11 մետրանոցից հետո հյուրերը տոնում էին հաղթական գոլը, «Վալենսիայի» երկրպագուները ջրով շիշ էին նետել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ուղղությամբ:

Շիշը դիպել էր Լուիս Սուարեսին ու Նեյմարին, որոնք հայտնվել էին խոտածածկին։ Տեսնելով դա՝ Մեսին ինչ-որ բան էր ասել «Վալենսիայի» ֆանատներին: The Mirror-ի համաձայն՝ արգենտինացին անպատվել է երկրպագուներին: «Դուք հազարավոր պոռնիկների զավակներ եք»,- բղավել է Մեսին:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» Մեսիի դուբլի օգնությամբ հաղթել էր 3։2 հաշվով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս