15:25  ,  23 հոկտեմբերի, 2016

18-ամյա Լոկատելիի՝ Բուֆոնի դարպասը խփած գոլը տպավորել է Բալոտելիին

«Միլանի» 18-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հաղթական գոլը «Յուվենտուսի» դեմ իտալական A Սերիայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում տպավորել է ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելիին:

«Mamma mia! Ինչպիսի գոլ! Mamma mia!»,- թվիթերյան էջում գրել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Միլանում կայացած խաղում Իտալիայի գործող չեմպիոնը պարտվել էր նվազագույն հաշվով: Լոկատելին հաղթական գոլը խփել էր երկրորդ խաղակեսում: Նախորդ անգամ «Միլանը» «Յուվենտուսին» հաղթել էր 2015 թվականի նոյեմբերի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում