14:30  ,  23 հոկտեմբերի, 2016

Մոուրինյո. Երբեք չեմ վաճառի Ռունիին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ մտադիր չէ բաժանվել թիմի ավագ Ուեյն Ռունիից: Վնասվածքի պատճառով անգլիացի հարձակվողը չի մեկնել Լոնդոնի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի արտագնա խաղին:

«Ռունիի վաճառքը երբեք տեղի չի ունենա: Երբեք նման որոշում չեմ կայացնի: Մարզիչը չի կարող բաժանվել այդ կարգի խաղացողից, որը կարեւոր տեղ ունի ակումբի պատմության մեջ:

Ես Ռունիին փոխարինողների թվում թողեցի 3 խաղ անընդմեջ: Դա բարդ որոշում էր ինձ համար, սակայն ակումբի շահերն առաջին տեղում են»,- մարզիչի խոսքը մեջբերում է Metro-ն:

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ լոնդոնյան խաղին չի մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վաղուց վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում