14:06  ,  23 հոկտեմբերի, 2016

Ինյեստան բաց կթողնի 6-8 շաբաթ

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածքի պատճառով բաց կթողնի 6-8 շաբաթ, հաղորդում է ակումբի կայքը:

Իսպանացին ծնկի վնասվածք էր ստացել «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղի սկզբնամասում՝ փոխարինվելով 14-րդ րոպեին:

Ինյեստայի մասնակցությունը հարցականի տակ է Մադրիդի «Ռեալի» դեմ Պրիմերայի 14-րդ տուրի խաղին, որը կայանալու է դեկտեմբերի 4-ին Բարսելոնայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս