22:20  ,  22 հոկտեմբերի, 2016

Բունդեսլիգա․ «Բավարիան» հաղթեց 2 անհաջող խաղերից հետո

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» տանը 2։0 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Գերմանիայի առաջնության նախորդ 2 խաղերում մյունխենցիները միավորներ էին կորցրել։

Այս հաղթանակից հետո Կարլո Անչելոտիի թիմը 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ բարձրացած Բեռլինի «Հերտան» ունի 17 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Հոֆենհայմը»՝ 16։ Դորտմունդի «Բորուսիան» 14 միավորով 6-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 2։0

Արտուրո Վիդալ, 16, Դուգլաս Կոստա, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով