23:25  ,  22 հոկտեմբերի, 2016

Ջերարդը հրաժեշտ է տվել «Լոս Անջելես Գելաքսիին»

«Լոս Անջելես Գելաքսիի» անգլիացի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդը հաստատել է, որ հեռանում է ամերիկյան ակումբից։ «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագը 2015-ից է խաղում «Լոս Անջելես Գելաքսիում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է։

«Այստեղ ապրելն ու այս ակումբում խաղալը մեծ պատիվ էր ինձ համար: Երկրպագուների շնորհիվ ինձ զգում էի ինչպես տանը։ Այս ամենը կմնա իմ սրտում։ Շնորհակալություն»,- Instagram-ում գրել է 36-ամյա անգլիացին։

Ամենայն հավանականությամբ, Ջերարդը վերադառնալու է Անգլիա, բայց կարիերան շարունակելու վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում