16:51  ,  22 հոկտեմբերի, 2016

«Շիրակն» ուժեղ էր «Գանձասար-Կապանից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»։ Գյումրեցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն։

Օրվա մյուս խաղում «Արարատը» կհյուրընկալվի գործող չեմպիոն «Ալաշկերտին»:

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 1:0

Բրայան դե լա Ֆուենտե, 47

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 18:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով