16:10  ,  22 հոկտեմբերի, 2016

Մարչելո Լիպին գլխավորեց Չինաստանի հավաքականը եւ դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպին նշանակվել է ֆուտբոլի Չինաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է  Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Այդ պաշտոնում 68-ամյա մասնագետը կփոխարինի Գաո Խունբոյին, որը պաշտոնանկ էր արվել հոկտեմբերի 12-ին։ Լիպիի առջեւ դրվել է ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճելու խնդիր։

Bleacher Report-ի համաձայն՝ իտալացին ստանալու է տարեկան 18 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ դառնալու է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։

Մարչելո Լիպին 2012-2014-ը աշխատել է Չինաստանում՝ գլխավորելով «Գուանչժոու Էվերգրանդը», որի հետ 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն եւ հաղթել Ասիայի Չեմպիոնների լիգայում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում