15:30  ,  22 հոկտեմբերի, 2016

«Արսենալի» պաշտպան. Եթե ինձ զանգեն «Բարսելոնայից», չեմ պատասխանի

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի պաշտպան Հեկտոր Բելերինը պատմել է, թե ինչպես կվարվի, եթե իրեն զանգեն «Բարսելոնայից» եւ առաջարկեն պայմանագիր: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Բելերինին իդեալական տարբերակ է համարում իր թիմի պաշտպանության աջ եզրում:

«Եթե «Բարսելոնայից» ինձ զանգեն հենց հիմա, ես չեմ պատասխանի հեռախոսազանգին»,- Բելերինի խոսքը փոխանցում է Metro-ն:

Անգլիական ակումբի հետ իսպանացի պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը: «Արսենալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում