14:28  ,  22 հոկտեմբերի, 2016

5 ամիս անց Մարկո Ռոյսը մարզվել է «Բորուսիայի» ընդհանուր խմբում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածքից հետո առաջին լիարժեք մարզումն է անցկացրել գերմանական ակումբի կազմում, հաղորդում է Sport1.de-ն:

27-ամյա գերմանացին վնասվածքի պատճառով չի խաղում մոտ 5 ամիս: Նա բաց էր թողել նաեւ Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը կայացած Եվրո-2016-ը: Նախորդ մրցաշրջանում Ռոյսը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 23 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում