12:57  ,  22 հոկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ չի մասնակցել «Ֆեներբահչեի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ չի մասնակցել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղին, գրում է The Times-ը:

Հայաստանի հավաքականի ավագը վստահ է, որ լիովին վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից եւ պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ այդ խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է աշխատի լավ մարզավիճակ հավաքելու համար եւ սպասի իր շանսին:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով