«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ չի մասնակցել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղին, գրում է The Times-ը:
Հայաստանի հավաքականի ավագը վստահ է, որ լիովին վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից եւ պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ այդ խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է աշխատի լավ մարզավիճակ հավաքելու համար եւ սպասի իր շանսին:
Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում