23:55  ,  21 հոկտեմբերի, 2016

Բրազիլիայի հավաքականի կազմը՝ Արգենտինայի եւ Պերուի դեմ խաղերում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է թիմի կազմն Արգենտինայի (նոյեմբերի 11-ին) եւ Պերուի (նոյեմբերի 16-ին) դեմ ԱԱ-2018-ի ընտրական խաղերի համար, փոխանցում է Globo Esporte-ը:

Դարպասապահներ. Ալիսոն («Ռոմա»), Ալեքս Սանտանա («Ֆլամենգո»), Ուեւերտոն («Աթլետիկո Պարանաենսե»):

Պաշտպաններ. Միրանդա («Ինտեր»), Մարկինյոս, Տյագո Սիլվա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Ժիլ («Շանդուն Լուեն»), Դանիել Ալվես («Յուվենտուս»), Ֆագներ («Կորինտիանս»), Մարսելո («Ռեալ»), Ֆելիպե Լուիս («Աթլետիկո»), Ռոդրիգո Կայո («Սան Պաուլու»):

Կիսապաշտպաններ. Կազեմիրո («Ռեալ»), Ժուլիանո («Զենիթ»), Ռենատո Աուգուստո («Բեյցզին Գուոան»), Պաուլինյո («Գուանչժոու»), Վիլիան, («Չելսի»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Լիմա («Սանթոս»), Ֆելիպե Կոուտինյո («Լիվերպուլ»):

Հարձակվողներ. Նեյմար («Բարսելոնա»), Դուգլաս Կոստա («Բավարիա»), Գաբիրել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում