20:02  ,  21 հոկտեմբերի, 2016

Նեյմարը նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ (ֆոտո)

«Բարսելոնայի» գրասենյակում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելու արարողությունը, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

24-ամյա բրազիլացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի հունիսի 30-ը: Նեյմարը 2013-ին բրազիլական «Սանթոսից» է միացել կատալոնական ակումբին: 

Ոչ պաշտոնական տվայլներով՝ նոր պայմանագրով հարձակվողը ստանալու է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած 10 միլիոն բոնուսներ (անկախ թիմի եւ ֆուտբոլիստի ցուցանիշներից):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում