19:24  ,  21 հոկտեմբերի, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան աշխարհի 2019թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ընտրական փուլի հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի օգոստոսի 2-ից 17-ը: Վիճակահանությունը կանցկացվի այս տարվա դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու ԱԱ-ի ընտրական փուլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հուլիսին դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում