17:15  ,  21 հոկտեմբերի, 2016

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Շվեյցարական Նիոն քաղաքում անցկացվել է ֆուտզալի Եվրոպայի 2018թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի թիմերի հետ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից փետրվարի 1-ը Լատվիայում: Հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիր կնվաճեն միայն խմբերի հաղթողները: Նախնական փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. ապրիլի 3-12-ը Ռումինիայում: Ինչպես նախնական, այնպես էլ հիմնական փուլի հանդիպումների վերջնական ժամկետները կորոշվեն ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում