19:44  ,  21 հոկտեմբերի, 2016

Ֆերգյուսոնը ծափահարում է Վան Պերսիին՝ չնկատելով Պոգբային (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Եվրոպայի լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» վստահ հաղթանակին թուրքական «Ֆեներբահչեի» դեմ խաղում:

Մանչեսթերում կայացած խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 4:1 հաշվով, իսկ դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Թուրքական ակումբի հեղինակության գոլը վերջնամասում խփել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել անգլիական ակումբի հայտացուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում