16:08  ,  21 հոկտեմբերի, 2016

Ռոնալդուն ու «Ռեալը» չեն կարողանում փոխհամաձայնության գալ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ բանակցությունները նոր պայմանագրի վերաբերյալ ձգձգվում են: Կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ, գրում է Mirror-ը:

Պորտուգալացի հարձակվողի գործող համաձայնագիրն ավարտվում է 2018-ի ամռանը: Նա մտադիր կարիերան ավարտել «Ռեալում» եւ ցանկանում պայմանագիրը երկարաձգել 5 տարով, սակայն ակումբն առաջարկում է 4-ամյա համաձայնագիր: Ֆինանսական հարցերը վաղուց հստակեցվել են, եւ եթե Ռոնալդուն կնքի նոր պայմանագիր, նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 21 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Ռոնալդուն 2009-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Ռեալ», իսկ նրա տրանսֆերը կազմել է 94 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում