15:51  ,  21 հոկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Մեսին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթական խաղում (4:0) Արգենտինայի հավաքականի ավագը դարձել էր հեթ-տրիկի ու գոլային փոխանցման հեղինակ: Նա ստացել է ձայների 38 տոկոսը՝ շրջանցելով անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին (20 տոկոս) եւ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (15 տոկոս): Լավագույն հնգյակում են նաեւ Մեսութ Օզիլը («Արսենալ», 13%) եւ Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», 11 տոկոս):

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում Մեսին վնասվածքից հետո Արգենտինայի հավաքականի ավագն առաջին անգամ հանդես եկավ մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում