13:40  ,  21 հոկտեմբերի, 2016

Սուարես. «Ոսկե խաղակոշիկը» տալիս են ամենաշատ գոլ խփած խաղացողին, «Ոսկե գնդակի» դեպքում կարեւոր է մարկետինգը

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Ոսկե խաղակոշիկը» ստանալուց հետո խոսել է այդ մրցանակի եւ «Ոսկե գնդակի» տարբերության մասին:

«Ոսկե գնդակի» դեպքում շատ բան կախված է մարկետինգից ու մամուլից: Այն մրցանակները, որոնք ես ունեմ, ստացել եմ արժանիորեն: «Ոսկե խաղակոշիկը» ստանում է նա, ով ամենաշատ գոլերն է խփել եւ այլ խաղացող չի կարող արժանանալ դրան: Իսկ «Ոսկե գնդակի» դեպքում աշխատում է մարկետինգը: Նպատակս նորից Չեմպիոնների լիգայում հաղթելն է. դա հրաշալի կլիներ»,- հարձակվողի խոսքը մեջբերում է Marca-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սուարեսը Կատալոնիայում ստացել էր «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին: 2015/16 մրցաշրջանում նա խփել էր 40 գոլ՝ շրջանցելով իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին (36 գոլ) ու Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին (35 գոլ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում