21:25  ,  21 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլիստը ձերբակալվել է ընկերուհուն վերելակի մեջ ծեծելու համար

Կոլումբացի ֆուտբոլիստ Խանյեր Մոսկերան ձերբակալվել է իր ընկերուհուն ծեծելու համար: 29-ամյա ֆուտբոլիստը վերելակի մեջ մի քանի անգամ հարվածել է աղջկա գլխին, իսկ հետո սկսել է նրան ծեծել ոտքերով: Տեսանյութը հայտնվել է համացանցում, իսկ Կոլումբիայի «Ռիոնեգրո Ագիլա» ակումբի ֆուտբոլիստը ձերբակալվել է, գրում է The Sun-ը:

Խանյեր Մոսկերան նախկինում հանդես է եկել նաեւ MLS-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում