12:35  ,  21 հոկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Պոգբան՝ երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի կայքը հրապարակել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը դուբլի հեղինակ էր դարձել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ հաղթական խաղում (4:1):

Դարպասապահ. Սամիր Հանդանովիչ («Ինտեր»):

Պաշտպաններ. Տերենս Կոնգոլո («Ֆեյենորդ»), Դանթե («Նիցա»), Յակուբ Բրաբենց («Գենկ»):

Կիսապաշտպաններ. Եվգենի Կոնոպլյանկա («Շալկե»), Վիկտոր Ժուլիանո («Զենիթ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարլոս («Շախտյոր»):

Հարձակվողներ. Նիկոլա Կալինիչ («Ֆիորենտինա»), Գիյոմ Օարո («Յանգ Բոյզ»), Ռաուլ Ռուսեսկու («Օսմանլիսպոր»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում