00:58  ,  21 հոկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ առանց Հենրիխ Մխիթարյանի, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հոկտեմբերի 20-ին անցկացվեցին խմբային փուլի երրորդ տուրի խաղերը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի A խմբում ընդունեց թուրքական «Ֆեներբահչեին» եւ հաղթեց 4:1 հաշվով: Մանչեսթերցիներից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Թուրքական ակումբի հեղինակության գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել անգլիական ակումբի հայտացուցակում:

Խմբի մյուս խաղում ուկրաինական «Զարյան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց հոլանդական «Ֆեյենորդին»: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ֆեյենորդը» 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Ֆեներբահչեն» ունի 4 միավոր, իսկ «Զարյան»՝ 1:

Օրվա գլխավոր անակնկալը գրանցվեց Հռոմում, որտեղ «Ռոման» 3:3 հաշվով ավարտեց ավստրիական «Աուստրիայի» դեմ տնային խաղը: Ընդ որում՝ մինչեւ 82-րդ րոպեն իտալական ակումբն ուներ 2 գոլի առավելություն: 

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 4:1

Պոլ Պոգբա, 31 (11մ), 45+1, Անտոնի Մարտիալ, 34 (11մ), Ջեսի Լինգարդ, 48 – Ռոբին վան Պերսի, 83

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 1:0

Նիկոլայ Յորգենսեն, 55

B խումբ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 3:1

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աստանա» (Ղազախստան)՝ 4:1

C խումբ

«Մայնց» (Գերմանիա) «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:1

«Սենտ Էթյեն» (Ֆրանսիա) - «Գաբալա» (Ադրբեջան)՝ 1:0

D խումբ

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1:2

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2

E խումբ

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Աստրա» (Ռումինիա)՝ 1:2

«Ռոմա» (Իտալիա) - «Աուստրիա» (Ավստրիա) ՝ 3:3

F խումբ

«Գենկ» (Բելգիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)՝ 2:0

«Ռապիդ» (Ավստրիա) - «Սասուոլո» (Իտալիա)՝ 1:1

G խումբ

«Սելտա» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 2:2

«Ստանդարտ» (Բելգիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 2:2

H խումբ

«Կոնյասպոր» (Թուրքիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 1:1

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Գենտ» (Բելգիա)՝ 5:0

I խումբ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Շալկե» (Գերմանիա)՝ 0:1

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 0:1

J խումբ

«Լիբերեց» (Չեխիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1:3

K խումբ

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Սպարտա» (Չեխիա)՝ 0:1

«Ինտեր» (Իտալիա) - «Սաութհեմփթոն» (Անգլիա)՝ 1:0

L խումբ

«Ստյաուա» (Ռումինիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 1:1

«Օսմանլիսպոր» (Թուրքիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով