22:08  ,  20 հոկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չի ընդգրկվել անգլիական ակումբի հայտացուցակում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Ջեսի Լինգարդ, Ուեյն Ռունի, Անտոնի Մարտիալ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբահչե» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով