20:40  ,  20 հոկտեմբերի, 2016

Կառլեն Մկրտչյանին հակացուցված է անցկացնել ծանրաբեռնված մարզումներ

Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:

Դաղստանյան ակումբի կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին դեռ հակացուցված է անցկացնել ծանրաբեռնված մարզումներ:

Մկրտչյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերից, երբ ծնկատակի մկանի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ: Նա բաց թողեց Դանիայի (0:1), Ռումինիայի (0:5) եւ Լեհաստանի (1:2) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղերը: Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում ընդունելու է Չեռնոգորիային՝ անցկացնելով այս տարվա վերջին խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում