18:33  ,  20 հոկտեմբերի, 2016

Ռոնալդուին քննադատել են Բուդդայի արձանի հետ լուսանկարի համար

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում հրապարակել է հերթական լուսանկարը, որը դուր չի եկել բուդդայականներին:

Պորտուգալիայի հավաքականի ավագը լուսանկարվել է Մադրիդում գտնվող իր տան հարեւանությամբ: Բանն այն է, որ նա ոտքը դրել է Բուդդայի արձանի վրա:

«Բարի առավոտ»,- լուսանկարը վերնագրել է Ռոնալդուն:

Հազարավոր երկրպագուներ Facebook-ում 31-ամյա ֆուտբոլիստին քննադատել են այդ լուսանկարի համար: Մեկնաբանություններում շատ են նաեւ վիրավորական արտահայտությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում