19:10  ,  20 հոկտեմբերի, 2016

«Գոլդեն Սթեյտի» առաջատարները միասին վաստակել են 78 միավոր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախամրցաշրջանային խաղերի շրջանակում հանդիպել են փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտն» ու «Լոս Անջելես Լեյքերսը»: Լոս Անջելեսի թիմը պարտվել է 112:123 (20:33, 23:19, 34:35, 35:36) հաշվով: «Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Ստիվեն Կարին վաստակել է 32 միավոր, Կեւին Դյուրանտը՝ 27, իսկ Կլեյ Թոմպսոնը՝ 19:

Հիշեցնենք, որ NBA-ի 71-րդ կանոնավոր առաջնությունը մեկնարկելու է հոկտեմբերի 25-ին։ Այս տարի չեմպիոնի տիտղոսը փորձելու է պաշտպանել «Քլիվլենդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում