17:50  ,  20 հոկտեմբերի, 2016

«Բարսելոնան» կորցրեց Պիկեին ու Ալբային

Իսպանիայի հավաքականի պաշտպաներ Խորդի Ալբան ու Ժերար Պիկեն առաջիկայում չեն օգնի «Բարսելոնային», հայտնում է ակումբի կայքը:

2 ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում:

Ալբան ձգել է ազդրի ստորին հատվածի մկանը եւ չի խաղա 2 շաբաթ, իսկ Պիկեն 3 շաբաթ բաց կթողնի սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում