17:25  ,  20 հոկտեմբերի, 2016

Մոուրինյոն չի ցանկանում Ռեշֆորդին ուղարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում, որ Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մասնակցի Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնությանը:

«Հիմա հոկտեմբեր ամիսն է, իսկ Եվրո-2017-ը կայանալու է ամռանը: Եթե ֆուտբոլիստը կանոնավոր հրավիրվում է ազգային հավաքական, իմաստ չունի նրան խաղացնել երիտասարական թիմում: Եթե նույնիսկ մենք ցանկանում ենք հաղթել մրցաշարում: Եթե Ռեշֆորդը հրավիրվի միայն երիտասարդական հավաքական, ինձ մոտ հարցեր չեն առաջանա: Իսկ եթե Գարեթ Սաութգեյթը նրան հրավիրի նաեւ ազգային հավաքական, ապա այստեղ հակասություններ կարող են առաջանալ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Telegraph.co.uk-ը: 

Հիշեցնենք, որ երիտասարդական Եվրո-2017-ն անցկացվելու է հունիսի 13-30 Լեհաստանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում