16:25  ,  20 հոկտեմբերի, 2016

13-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Շոտլանդիայի Մ-16 հավաքական

«Սելթիկի» կիսապաշտպան Կարամոկո Դեմբելեն հրավիրվել է ֆուտբոլի Շոտլանդիայի մինչեւ 16 տարեկանների հավաքական: 13-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի VictoryShield մրցաշարին, հայտնում է BBC-ն:

Դեմբելեն ազգությամբ կոտդիվուարցի է: Հոկտեմբերին նա նորամուտն էր նշել նաեւ «Սելթիկի» մինչեւ 20 տարեկանների թիմում՝ «Հարթսի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով 81-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում